Ընտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթացներ
հուլիսի 24, 2025
Ընտանեկան ու կենցաղային բռնության, գենդերային հիմքով բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում իրականացվել է վերապատրաստման դասընթաց՝ Միասնական սոցիալական ծառայության Եղվարդի և Աբովյանի տարածքային կենտրոնների աշխատակիցների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Դասընթացն իրականացվել է ընտանեկան և կենցաղային, գենդերային հիմքով բռնության դեպքերին պատշաճ արձագանքելու կարողությունների զարգացման ու միջոլորտային համագործակցության շրջանակի ընդլայնման նպատակով։ Այս համատեքստում ընդգծվել է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կրկնակի զոհականացումից խուսափելու, բռնության դեպքի կրկնման վտանգը բացառելու և զոհին համապատասխան աջակցություն տրամադրելու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գենդերային հավասարության հայեցակարգի, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց՝ պետության կողմից մատուցվող աջակցության ծառայությունների տեսակներին ու դրանց տրամադրման ընթացակարգերին առնչվող մի շարք հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններին ու կարգավորման հիմնական առարկաներին, ներկայացվել ընտանեկան և կենցաղային բռնության զոհերի հզորացման մեխանիզմները։
Վերապատրաստման դասընթացները կլինեն շարունակական։
Դասընթացը անցկացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատվիրակված «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ կողմից՝ «ՀԱՎԱՍԱՐ-ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի «Աջակցման կենտրոնները հանուն գենդերազգայուն մոտեցման» ենթադրամաշնորհի շրջանակում։