Նորություններ

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրն արժանացել է Կառավարության հավանությանը

մայիսի 16, 2024

 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով` Կառավարությունն այսօր հավանություն է տվել ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։ 

Ծրագիրն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝

1)   բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,

2)  անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,

3)  գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`

-  5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (Ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.mlsa.am/blockpage/137 (Հավելված 1)),

-       4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը  թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (Ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://www.mlsa.am/blockpage/137 (Հավելված 2)),

-       3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտու,

-       2 մլն դրամ, եթե արդեն ունեք հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտում գտնվող գույքի։

Ծրագրի շահառուներն ու հիմնական պայմանները.

-       2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն (ստացել են) ՀՀ քաղաքացիություն,

-       Ձեռքբերվող (կառուցվող) տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից՝ ընտանիքի 1 անդամի հաշվով,

-       Ձեռքբերվող (կառուցվող) տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը,

-       Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է գործընկեր բանկերի կողմից (գործընկեր բանկերի ցանկը կհրապարակվի առաջիկայում),

-       Ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարի և դրա տոկոսագումարները վճարում է ՀՀ կառավարությունը,

-       եթե հավաստագրի իրացման արդյունքում առաջանում է դրական մնացորդ, ապա այն կարող է իրացվել հետևյալ ուղղություններով և սահմանաչափերով՝

ü  գյուղատնտեսական նշանակության հողամասի գնում՝ մինչև 5 մլն դրամ,

ü  ձեռքբերված անշարժ գույքի վերանորոգում՝ մինչև 4 մլն դրամ,

ü  կահույքի և կենցաղային տեխնիկայի գնում՝ մինչև 2 մլն դրամ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքը շահառու չէ, եթե.

-       2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 169-Լ որոշմամբ հաստատված՝ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու է՝ անկախ իրավունքի իրացման փաստից,

-       ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023թ. կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն,

Բնակելի տան կառուցման առանձնահատկություններ.

-       բնակելի տան կառուցման համար շահառուն պետք է ընտրի բացառապես նախապես մշակված և հրապարակված տիպային նախագծերից որևէ մեկը, 

-       բնակելի տան կառուցումը իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված ցանկացած շինարարական կազմակերպության կողմից,

-       եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա աջակցության գումարից մինչև 3 մլն կարող է ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ 400 քմ-ից։

Ծրագրով նախատեսված աջակցությունն ամբողջությամբ դադարեցվում է, եթե.

1)   ընտանիքի՝ 55 տարին չլրացած առնվազն 2 չափահաս անդամներից յուրաքանչյուրը կամ 1 անչափահաս անդամը նույն օրացուցային տարվա ընթացքում 183 և ավելի օր գտնվում են ՀՀ սահմաններից դուրս (բացառությամբ, եթե բացակայությունը պայմանավորված է եղել աշխարհի 400 լավագույն համալսարաններից մեկում, քաղաքացիական ավիացիայի բարձրագույն ուսումնական կամ ռազմական ուսումնական հաստատություններում սովորելով կամ ազատազրկման դատապարտվածների պատիժը կրելով),

Ծրագրով նախատեսված աջակցության դադարեցման դեպքում ձեռք բերված կամ կառուցվող բնակարանի կամ անհատական բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է պետությանը։

Ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը։ Ընդ որում՝

-      Կարգը հաստատվելու պահից կգործի տան և հողատարածքի ձեռքբերման աջակցության բաղադրիչը,

-      Հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը,

-      Օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը։

Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով

1-ին փուլում կընդգրկվեն՝ 3+ անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահասով ընտանիքները և զոհվածի կամ այլ խոցելի ընտանիքը, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, ընտանիքները, ցանկացած այլ կազմի ընտանիք, որոնք կհամարվեն վարկունակ և աջակցության առնվազն 50% լրացուցիչ վարկ կստանան բանկից։   Ծրագրի առաջին փուլի շրջանակում շահառուների դիմում-հայտարարությունների ընդունման գործընթացը ծրագրի իրականացման կարգի հաստատումից հետո։  

 

2-րդ փուլում կընդգրկվեն՝ 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 01.01.2026թ.։

 

3-րդ փուլում կընդգրկվեն՝ ցանկացած կազմով ընտանիքները։ Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը՝ ոչ ուշ, քան 01.01.2027թ.։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿ

 

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`

-  5 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

 

Արարատի մարզի Արարատ համայնքի բնակավայրերը՝

Երասխ, Զանգակատուն, Լանջառ, Ուրցալանջ, Պարույր Սևակ, Վարդաշատ։

 

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակավայրերը՝

Ճամբարակ քաղաք, Աղբերք, Այգուտ, Անտառամեջ, Արտանիշ, Բարեպատ, Գետիկ, Դպրաբակ, Թթուջուր, Ծափաթաղ, Կալավան, Ձորավանք, Ճապկուտ, Մարտունի, Ջիլ, Վահան։

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակավայրերը՝

Ազատ, Ախպրաձոր, Այրք, Ավազան, Արեգունի, Արփունք, Գեղամաբակ, Գեղամասար, Դարանակ, Զառիվեր, Կախակն, Կութ, Կուտական, Մաքենիս, Ներքին Շորժա, Նորաբակ, Շատջրեք, Շատվան, Ջաղացաձոր, Սոթք, Վերին Շորժա, Տրետուք, Փամբակ։

 

Սյունիքի մարզի Կապան համայնքի բնակավայրեր՝

Ագարակ, Աղվանի, Աճանան, Անտառաշատ, Առաջաձոր, Արծվանիկ, Բարգուշատ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դիցմայրի, Եղեգ, Եղվարդ, Ըրկենանց, Խդրանց, Խորձոր, Ծավ, Կաղնուտ, Ձորաստան, Ճակատեն, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շիկահող, Շիկերտ, Շրվենանց, Չափնի, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Սևաքար, Վանեք, Վարդավանք, Վերին Խոտանան, Տանձավեր, Տավրուս, Ուժանիս, Օխտար։

 

Սյունիքի մարզի Գորիս համայնքի բնակավայրեր՝

Գորիս քաղաք, Ակներ, Աղբուլաղ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ձորակ, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Վերիշեն, Քարահունջ։

 

Սյունիքի մարզի Մեղրի համայնքի բնակավայրեր՝

Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճեվան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն։

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի բնակավայրեր՝

Ախլաթյան, Աղիտու, Անգեղակոթ, Աշոտավան, Արևիս, Բալաք, Բնունիս, Բռնակոթ, Գետաթաղ, Գորայք, Դաստակերտ քաղաք, Դարբաս, Թանահատ, Թասիկ, Իշխանասար, Լծեն, Լոր, Ծղուկ, Հացավան, Մուցք, Նժդեհ, Նորավան, Շաղատ, Շամբ, Շաքի, Շենաթաղ, Որոտնավան, Ույծ, Սալվարդ, Սառնակունք, Սպանդարյան, Վաղատին, Տոլորս, Տորունիք, Ցղունի։

 

Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բնակավայրեր՝

Անդոկավան, Աջաբաջ, Բաբիկավան, Գեղավանք, Գեղի, Գետիշեն, Լեռնաձոր, Կաթնառատ, Կավճուտ, Կարդ, Կիցք, Ձագիկավան, Ներքին Գիրաթաղ, Նոր Աստղաբերդ, Ոչեթի, Վերին Գեղավանք, Վերին Գիրաթաղ, Փուխրուտ, Քաջարանց, Քարուտ։

 

Սյունիքի մարզի Տաթև համայնքի բնակավայրեր՝

Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժիս, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի։ 

 

Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակավայրեր՝

Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն։

 

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բնակավայրեր՝

Ազատեկ, Ախտա, Արտավան, Բարձրունի, Գոմք, Զառիթափ, Խնձորուտ, Կապույտ, Հորադիս, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս, Ուղեձոր, Փոռ։

 

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակավայրեր՝

Ամաղու, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ։ 

 

Տավուշի մարզի Իջևան համայնքի բնակավայրեր՝

Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Դիտավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան, Կայան, Կիրանց, Սարիգյուղ, Սևքար, Վազաշեն։

 

Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակավայրեր՝

Բերդ քաղաք, Այգեձոր, Այգեպար, Արծվաբերդ, Իծաքար, Վերին Ծաղկավան, Մովսես, Նավուր, Ներքին Կարմիր աղբյուր, Նորաշեն, Չինարի, Չինչին, Չորաթան, Պառավաքար, Վարագավան, Վերին Կարմիր աղբյուր, Տավուշ։

 

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակավայրեր՝

Բաղանիս, Բերեկամավան, Բերդավան, Դովեղ, Կոթի, Կողբ, Ոսկեպար, Ոսկեվան, Ջուջեվան։

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2

 

Հավաստագրերի արժեքը ընտանիքի մեկ անդամի հաշվով կազմում է`

-        4 մլն դրամ, եթե ձեռք բերեք կամ կառուցեք Ձեր տունը/բնակարանը  թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում՝ 

 

Արագածոտնի մարզի Թալին համայնքի բնակավայրեր՝

Գառնահովիտ, Գետափ, Զովասար, Լուսակն։

 

Արարատի մարզի Արարատ համայնքի բնակավայրեր՝

Արմաշ։

 

Արարատի մարզի Վեդի համայնքի բնակավայրեր՝

Եղեգնավան, Լուսառատ։

 

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի բնակավայրեր՝

Արգինա, Բագարան, Երվանդաշատ, Կողբավան, Վանանդ, Բաղրամյան։

 

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակավայրեր՝

Դրախտիկ, Շողակաթ։

 

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակավայրեր՝

Վարդենիս քաղաք, Ակունք, Լճավան, Գեղաքար, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Վանեվան, Տորֆավան, Փոքր Մասրիկ։

 

Լոռու մարզի Ալավերդի համայնքի բնակավայրեր՝

Բենդիկ, Հագվի, Մեծ Այրում, Շամլուղ քաղաք, Փոքր Այրում, Ջիլիզա։

 

Լոռու մարզի Տաշիր համայնքի բնակավայրեր՝

Ապավեն, Արծնի, Գոգավան, Դաշտադեմ, Ձյունաշող, Ձորամուտ, Մեդովկա, Նորաշեն, Պաղաղբյուր, Պետրովկա, Պրիվոլնոյե։

 

Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակավայրեր՝

Աթան, Ահնիձոր, Շամուտ, Քարինջ։

 

Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի բնակավայրեր՝

Լեջան, Յաղդան։

 

Շիրակի մարզի Անի համայնքի բնակավայրեր՝

Աղին, Անիպեմզա, Բագրավան, Իսահակյան, Լուսաղբյուր, Հայկաձոր, Շիրակավան, Ջրափի։

 

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրեր՝

Բայանդուր, Երազգավորս, Հովունի, Փոքրաշեն, Քեթի։

 

Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակավայրեր՝

Ամասիա, Ալվար, Աղվորիկ, Արավետ, Արդենիս, Արեգնադեմ, Բանդիվան, Բերդաշեն, Բյուրակն, Գառնառիճ, Գտաշեն, Դարիկ, Եղնաջուր, Երիզակ, Զարիշատ, Զորակերտ, Լորասար, Ծաղկուտ, Կամխուտ, Հովտուն, Մեղրաշատ, Շաղիկ, Պաղակն։

 

Շիրակի մարզի Աշոցք համայնքի բնակավայրեր՝

Աշոցք, Արփենի, Բաշգյուղ, Բավրա, Գոգհովիտ, Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Ձորաշեն, Ղազանչի, Մեծ Սեպասար, Մուսայելյան, Սալուտ, Սարագյուղ, Սարապատ, Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար, Փոքր Սեպասար։

 

Սյունիքի մարզի

Կապան համայնքի Կապան քաղաք

Մեղրի համայնքի Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք

Սիսիան համայնքի Սիսիան քաղաք

Քաջարան համայնքի Քաջարան քաղաք

 

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի բնակավայրեր՝

Վայք քաղաք, Արին գյուղ, Զեդեա, Կարմրաշեն, Հերհեր։

 

Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի գյուղ։

 

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակավայրեր՝

Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Սևաժայռ, Վարդահովիտ, Քարագլուխ։

 

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի բնակավայրեր՝

Նոյեմբերյան քաղաք, Այրում քաղաք, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան։