ԼՂ-ից բռնի տեղահանված, մինչեւ 18 տարեկան անչափահասների համար նախատեսված 100 հազար դրամ միանվագ աջակցությունն ստանալու քայլերի հաջորդականությունը՝

Քայլ 2․ Ընտրել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» պատուհանը, ապա «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածքներին միանվագ դրամական սոցիալական աջակցության դիմումներ» էջն ու սեղմել «Դիմումի մուտքագրում» կոճակը։

Քայլ 3․ Անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային հասցե և սեղմել «շարունակել»։ Ստուգման կոդը կուղարկվի Ձեր էլեկտրոնային հասեցին, որը կարող եք լրացնել համապատասխան դաշտում և շարունակել գրանցումը։

Քայլ 4․ Բացված էջում անհրաժեշտ է լրացնել երեխայի մոր (կամ օրինական ներկայացուցչի) տվյալները։ Անհրաժեշտ բոլոր դաշտերը ճիշտ լրացնելուց և հաստատելուց հետո պետք է գրանցել երեխաների տվյալները:

Քայլ 5․ Երեխաների տվյալները գրանցել՝ «Մուտքագրել մինչև 18 տարեկան երեխաների տվյալները» կոճակով բացվող հարթակում։ Հաստատելուց հետո անհրաժեշտ է կցել՝ երեխայի ծննդյան վկայականի պատճենը, եթե դիմումատուն մայրն է, իսկ եթե դիմումը ներկայացնում է խնամակալը, ապա պետք է կցել երեխայի ծննդյան վկայականի պատճենը և խնամակալության փաստաթղթի պատճենը։
Փաստաղթերը կցելուց հետո՝ շարունակել լրացնել հաջորդ երեխայի տվյալները կամ ավարտել տվյալ դիմումի մուտքագրումը:

Քայլ 6․ Դիմումի մուտքագրումն ավարտելուց հետո գրանցված տվյալները կփոխանցվեն մշակման փուլ, և կտրվի համապատասխան ընթացք: