Նորություններ

Կառավարության նիստում հաստատվել է 2026 թ․ ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների բարձրացման վերաբերյալ որոշման նախագիծը

մարտի 05, 2026

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է 2026 թ ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների բարձրացման վերաբերյալ որոշման նախագիծը։

Ըստ այդմ՝

·          նվազագույն կենսաթոշակի չափը կդառնա 46,000 դրամ (36,000 դրամի փոխարեն),

·         աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 34,000 դրամ (24,000 դրամի փոխարեն),

·         զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21,000 դրամ (20,000 դրամի փոխարեն),

·         զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը՝ 2,000 դրամ (1,750 դրամի փոխարեն),

·         պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

ü  ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 64,600դրամ (50,600 դրամի փոխարեն),

ü  ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 54,800 դրամ (41,400 դրամի փոխարեն),

ü  ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 48,000 դրամ (38,000 դրամի փոխարեն)։

·         պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 48,000 դրամ (38,000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 170,000 դրամ (120,000 դրամի փոխարեն)։

Իրականացված փոփոխություններով՝ բարձրացվում է նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը։ Մասնավորապես՝

·         ծերության նպաստի չափը՝ 46,000 դրամ (36,000 դրամի փոխարեն),

·         ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 49,000 դրամ (39,000 դրամի փոխարեն),

·         ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 47,500 դրամ (37,500 դրամի փոխարեն),

·         ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 46,000 դրամ (36,000 դրամի փոխարեն),

·         «հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցող անձի համար՝ 49,000 դրամ (39,000 դրամի փոխարեն)։

 

Աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 48,993 դրամից կդառնա 59,181 դրամ, զինվորական կենսաթոշակի միջին ամսական չափը 96,321 դրամից կդառնա 104,852 դրամ:

Ըստ այդմ, կենսաթոշակի միջին ամսական չափերը կավելանան միջինում ևս 8,692 դրամով՝ կազմելով աշխատանքային կենսաթոշակի դեպքում՝ 67,873 դրամ և զինվորական կենսաթոշակի դեպքում՝ 113,544 դրամ։