Նորություններ

Կենսաթոշակը կամ նպաստն առաջին անգամ ստացող քաղաքացիները գումարի փոխանցման մասին ծանուցում կստանան SMS հաղորդագրության միջոցով

հուլիսի 31, 2023

Oգոստոսի 1-ից կենսաթոշակը, ինչպես նաև ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ստացող շահառուներն այդ մասին ծանուցում կստանան SMS հաղորդագրության միջոցով։

Գումարը՝ քաղաքացու բանկային հաշվին հասանելի լինելու մասին տեղեկատվությունը կփոխանցվի նրա բջջային հեռախոսահամարին։

Այսպիսով՝ Միասնական սոցիալական ծառայությունն ընդլայնում է շահառուների՝ SMS հաղորդագրության միջոցով իրազեկելու շրջանակը՝ կարևորելով սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ վերջիններիս պատշաճ և օպերատիվ տեղեկատվության տրամադրումը։