Հաղորդակցման հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ՝ 114 Զանգերի կենտրոնի աշխատակիցների համար
հուլիսի 18, 2024
Միասնական սոցիալական ծառայության 114 Զանգերի կենտրոնի մասնագետների, ինչպես նաև Ծառայության և ԱՍՀ նախարարության քաղաքացիների ընդունելության բաժինների աշխատակիցների համար կազմակերպվել են վերապատրաստման երկօրյա դասընթացներ՝ հաղորդակցման հմտությունների զարգացման նպատակով։
Դասընթացները եղել են հաղորդակցման հիմնական սկզբունքների, հաղորդակցային կոնֆլիկտների կառավարման հմտությունների, հեռախոսային հաղորդակցության կազմակերպման առանձնահատկությունների և այլնի վերաբերյալ։
Դրանք բաղկացած են եղել նաև ինտերակտիվ հատվածից, որոնց շրջանակում հստակ դեպքերով քննարկվել են հեռախոսազրույցների գրագետ վարման կանոններին, զանգերի ընթացքում ձայնի և ինտոնացիաների կառավարման ձևերին, ինչպես նաև հույզերի կառավարման սկզբունքներին առնչվող մի շարք հարցեր։
Դասընթացները կազմակերպվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ՝ Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորմամբ: