Նորություններ

Համագործակցության հուշագիր՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման մեխանիզմների մշակման և ներդրման նպատակով

դեկտեմբերի 05, 2024
Աշխատանքի և զբաղվածության ոլորտում սոցիալական ձեռնարկատիրության զարգացման մեխանիզմների մշակման և ներդրման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր է ստորագրել «Սոցիալական ձեռներեցների դպրոց» կազմակերպության հետ։
 
Հուշագիրը, որը ստորագրվել է ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի և կազմակերպության հիմնադիր տնօրեն Գոհար Մկոյանի կողմից, նախատեսում է աշխատաշուկայում անմրցունակ անձանց կամ խոցելի խմբերի զբաղվածության ապահովման գործընթացում կիրառել սոցիալական ձեռնարկատիրության մոդելները՝ ապահովելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց աջակցության հնարավորությունների ընդլայնումը։
 
Օգտագործելով նախարարության և գործընկեր կազմակերպության ներուժը՝ սոցիալական ձեռներեցության մոդելների կիրառմամբ համայնքներում կապահովի սոցիալական ու տնտեսական նոր զարգացումներ։
Նախատեսվող ծրագրերն իրականացվելու են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ։