Նորություններ

Հանրային քննարկման մասնակցության հրավեր՝ պետական հավաստագրերի միջոցով խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգի վերաբերյալ

օգոստոսի 26, 2024

Oգոստոսի 28-ին՝ ժամը 15։30-ին «Հոլիդեյ ինն» հյուրանոցում (հասցե՝ Ամիրյան 2) տեղի կունենա հանրային քննարկում՝ պետական հավաստագրերի միջոցով խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգի վերաբերյալ։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է հետաքրքրված անձանց մասնակցելու նախատեսվող միջոցառմանը:

Հանրային քննարկման ընթացքում կներկայացվեն պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը, փոխկապակցված իրավական ակտերն ու այս ուղղությամբ միջազգային փորձը։ 

Մասնակցությունը հաստատելու համար անհրաժեշտ է հաղորդագրություն ուղարկել kristine.stepanyan@mlsa.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Հանրային քննարկում» և ներկայացնելով Ձեր անուն-ազգանունն ու կոնտակտային հեռախոսահամարը։

Հայտերը կընդունվեն մինչև օգոստոսի 27-ը՝ ժամը 14։00-ն։

Քննարկմանը հնարավոր է մասնակցել նաև առցանց եղանակով՝ Zoom հարթակի միջոցով (մասնակցության ցանկություն հայտնած քաղաքացիներին կտրամադրվի նաև ուղիղ եթերի միացման հղումը)։ 

Հանդիպման ընթացքում կապահովվի ժեստերի լեզվով թարգմանություն մասնակիցների երեխաների ժամանցի կազմակերպման համար նախատեսվել է անհրաժեշտ կահավորմամբ սենյակ։

Հանրային քննարկումը կազմակերպվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։