Հաշմանդամություն ունեցող անձանց և ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետների մասնակցությամբ՝ քննարկվել է աջակցող միջոցների ազգային ընդլայնված ցանկը
մայիսի 13, 2024
Հաշմանդամություն ունեցող անձանց և ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետների մասնակցությամբ՝ տեղի է ունեցել աջակցող միջոցների ազգային ընդլայնված ցանկի վերաբերյալ քննարկում: Հանդիպումը կազմակերպվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Democracy International կազմակերպության աջակցությամբ:
Միջոցառման ընթացքում քննարկվել են մի շարք թեմաներ՝ թույլ տեսողություն և տեսողական խնդիրներ, հաղորդակցման դժվարություններ ունեցող անձանց համար նախատեսված աջակցող միջոցների, ինչպես նաև տեղորոշման և անվտանգության ապահովման սարքերի, հարմարեցված համակարգչային տեխնիկայի կիրառման և այլնի վերաբերյալ:
Քննարկմանը ելույթներով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի ղեկավար Լիզբեթ Զոննեվելդը:
Բանախոսներն ընդգծել են հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող ծառայությունների շարունակական բարելավման կարևորությունը և այս գործընթացում շեշտել վերջիններիս, ինչպես նաև ոլորտում ներգրավված մասնագետների աջակցության դերը:
Հանդիպումը շարունակվել է ընթացիկ հարցերի քննարկմամբ, որի շրջանակում մասնակիցները հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով: