Նորություններ
ՀՀ նախագահի հրամանագրով ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը պարգևատրվել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության համար
դեկտեմբերի 28, 2023
ՀՀ նախագահի հրամանագրով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Գրիգորի Պետրոսյանը պարգևատրվել է՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ցուցաբերած մարդասիրական օգնության և աջակցության, ինչպես նաև մասնագիտական բարձր պատրաստվածության և նվիրումի համար։
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, կառավարության անդամներ և ԱԺ պատգամավորներ:
Հանրապետության նախագահը շնորհավորել է բարձր պարգևներ և կոչումներ ստացած գործիչներին և մաղթել հաջողություններ:
Ավելին` https://bit.ly/3GYVZHa