Հրավեր՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի» կազմում ընդգրկվելու համար
փետրվարի 07, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ու ապաստարանների ներկայացուցիչներին հրավիրում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի» կազմում ընդգրկվելու համար։
Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել՝
· հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում վերջին հինգ տարվա ընթացքում ունեն առնվազն երեք տարվա գործունեություն փորձ։ Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է առաջադրել մեկ ներկայացուցչի թեկնածություն։ Կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են երեք տարի ժամկետով: Կազմակերպությունների ներկայացուցիչները խորհրդի կազմում կարող են հանդես գալ միայն մեկ կարգավիճակով՝ որպես կազմակերպության ներկայացուցիչ, և միաժամանակ չեն կարող հանդես գալ որպես աջակցության կենտրոնի կամ ապաստարանի ներկայացուցիչ։
· ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչներ, որոնք ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում վերջին հինգ տարիների ընթացքում ունեն առնվազն երեք տարվա գործունեության փորձ ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին ու նրանց խնամքի տակ գտնվող անձանց մատուցել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սոցիալական ծառայություններ կամ ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում` այդ անձանց ընտանիքների անդամներին տրամադրել են սոցիալական աջակցություն: Աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչները խորհրդի կազմում ընդգրկվում են երեք տարի ժամկետով: Աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչները խորհրդի կազմում կարող են հանդես գալ միայն մեկ կարգավիճակով՝ որպես աջակցության կենտրոնի կամ ապաստարանի ներկայացուցիչ։ Յուրաքանչյուր աջակցության կենտրոն և ապաստարան կարող է առաջադրել մեկ ներկայացուցչի թեկնածություն։
Դիմելու համար յուրաքանչյուր դիմումատու իրեն վերաբերելի չափորոշիչներին համապատասխան պետք է ներկայացնի հայտ, որում նշված կլինի՝
· հասարակական կազմակերպության, ապաստարանի, աջակցության կենտրոնի անվանումը, գտնվելու կամ գործունեության իրականացման վայրը, էլեկտրոնային փոստի հասցեն,
· առաջադրվող ներկայացուցչի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կոնտակտային տվյալները (հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն), կենսագրական տվյալները,
· կազմակերպության, ապաստարանի, աջակցության կենտրոնի գործունեության ոլորտը և տվյալ ոլորտում գործունեություն ծավալելու ժամանակահատվածը հավաստող տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն ոլորտային գործունեության փորձի, դրա տևողության, իրականացրած ծրագրերի վերաբերյալ։
Հայտը և կից փաստաթղթերը կարող եք հանձնել առձեռն, փոստով (հասցե՝ ՀՀ ԱՍՀՆ, Կառավարական տուն 3) կամ ուղարկել sophie.bostanchyan@mlsa.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ (անվանման դաշտում նշել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի կազմում ընդգրկվելու հայտ») հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ ստորագրված և տեսաներածված տարբերակով։
Դիմելու վերջնաժամկետ՝ 17.02.2025 թ․: Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժին՝ 010 56 53 21 հեռախոսահամարով։
Հայտերը ուսումնասիրվում, Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի կազմի ընտրությունը կատարվում է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները սահմանելու մասին» Կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 786-Ն որոշմամբ սահմանված կարգով (հղում՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=202687)։