Նորություններ

Հրավիրվում են փորձագետներ՝ բնակչության տարբեր խմբերի խնամքի ոլորտում ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքների իրականացման համար

փետրվարի 04, 2026
Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ, մեկնարկում է բնակչության տարբեր խմբերի խնամքի ոլորտում ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքները և համագործակցության է հրավիրում փորձագետների։
 
Փորձագետների հիմնական առաջադրանքներն են՝
✅ ապաինստիտուցիոնալացման միջազգային և տեղական փորձի ուսումնասիրություն,
✅ գործողությունների և միջոցառումների փաթեթի մշակում՝ ըստ շահառու խմբերի,
✅ միջոցառումների իրականացման ժամանակացույցի մշակում,
✅ պատասխանատու կառույցների գործառույթների սահմանում,
✅ միջգերատեսչական համագործակցության ձևաչափերի առաջարկում,
✅ֆինանսական գնահատման իրականացում,
✅ համայնքահենք ծառայությունների զարգացման առաջարկների ներկայացում։
 
Ներգրավվում են փորձագետներ հետևյալ ուղղություններով՝
• երեխաների խնամք
• տարեցների խնամք
• հաշմանդամություն ունեցող անձանց խնամք
• ֆինանսական ոլորտ
• իրավական ոլորտ։
Փորձագետները կարող են դիմել անհատապես կամ խմբով։
 
Առաջադրանքի կատարման վերջնաժամկետ՝ 1 հունիսի, 2026 թ.
Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 13 փետրվարի, 2026 թ.
 
Դիմելու ընթացակարգին, փորձագետներին ներկայացվող պահանջներին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։