Նորություններ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում արդեն իսկ հավաստագիր է ստացել 6193 ընտանիք
մայիսի 19, 2026
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է․ այս պահի դրությամբ հավաստագիր է ստացել 6193 ընտանիք, որից իրացվել է 2857-ը։
Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
․ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
․ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
․ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։
Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում։