Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն իրականացնող գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության գործընթաց
մարտի 18, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն իրականացնող գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության գործընթաց։
Գործընկեր հասարակական կազմակերպությունը մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություն է, որի՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի ոլորտում փոխհամագործակցությունը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ամրագրված է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի ստորագրած համապատասխան փոխըմբռնման հուշագրով:
Կազմակերպությունների ընտրության գործընթացին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ունեցող այն հասարակական կազմակերպությունները, որոնք՝
· առնվազն 3 տարի անընդմեջ իրականացնում են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարին առնչվող գործունեություն,
· կամ առնվազն 5 տարի անընդմեջ իրականացնում են սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարին առնչվող գործունեություն,
· կամ առնվազն 1 տարի անընդմեջ իրականացնում են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն, իսկ այդ կազմակերպության հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան աշխատողների կեսից ավելին ունեն մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտի կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ:
Դիմելու համար յուրաքանչյուր դիմումատու իրեն վերաբերելի չափորոշիչներին համապատասխան պետք է ներկայացնի հայտ (կից գրությամբ), որում պետք է նշված լինի՝
ü կազմակերպության անվանումը,
ü կազմակերպության գտնվելու վայրը,
ü գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, կապի միջոցները (հեռախոսահամար, ֆաքս, էլեկտրոնային փոստ),
ü կազմակերպության գործունեության բնույթը և մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտում աշխատելու ժամանակահատվածը,
ü եթե կազմակերպությունը դիմում է սույն հայտարարության ընտրության գործընթացի չափորոշիչների 3-րդ կետի հիման վրա, ապա պետք է ներկայացնի՝
§ կազմակերպությունում հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան աշխատողների անձնագրի և սոցիալական քարտի պատճենները, ինքնակենսագրականները, ինչպես նաև ըստ կազմակերպության ցանկության՝ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի ոլորտում աշխատելու կամ մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման, սեռական կամ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցություն տրամադրելու փաստը հաստատող այլ փաստաթղթեր (վկայականներ, արտոնագրեր, քաղվածքներ և այլն):
Հայտը և կից փաստաթղթերը կարող եք հանձնել առձեռն, փոստով (հասցե՝ ՀՀ ԱՍՀՆ, Կառավարական տուն 3) կամ ուղարկել sophie.bostanchyan@mlsa.am էլեկտրոնային փոստի հասցեին՝ (անվանման դաշտում նշել «Գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության հայտ») հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ ստորագրված և տեսաներածված տարբերակով։ Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքում հայտ ներկայացնողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (հեռախոսով, էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երկու աշխատանքային օր՝ թերությունները շտկելու համար:
Սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում հասարակական կազմակերպության ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:
Դիմելու վերջնաժամկետ՝ 01.04.2025թ․ :
Սահմանված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվում:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժին՝ 010 56 53 21 հեռախոսահամարով։
Հայտերն ուսումնասիրվելու են ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 851-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչներին և ընթացակարգին համապատասխան (հղում՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=195907 )։