Մեկնարկել է Թվային գրագիտության զարգացման դասընթացի երկրորդ փուլը՝ մարզաբնակ կանանց համար
մարտի 05, 2025
Մեկնարկել է Թվային գրագիտության զարգացման դասընթացի երկրորդ փուլը՝ մարզաբնակ կանանց համար:
Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) նախաձեռնությամբ՝ Armenian Code Academy կազմակերպության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։
Դասընթացն անվճար է, և նպատակ ունի զարգացնել մարզաբնակ կանանց մասնագիտական կարողությունները՝ թվային գրագիտության, առցանց անվտանգության, արդյունավետ հաղորդակցության և մի շարք այլ ուղղություններով։
Դասընթացի տևողությունը 9 ժամ է․ այն կանցկացվի առցանց վիդեո դասախոսությունների միջոցով՝ մասնակիցներին հնարավորություն տալով սովորել իրենց հարմար ժամանակահատվածում (ժամանակացույցի շրջանակում)։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdmnGdgm0gzWdj9fFmFCXZCvUytNhcQqSofyccy8I_e_4SfEw/viewform