Նորություններ

Մեկնարկում է թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար

նոյեմբերի 09, 2023

Մեկնարկում է թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար: 

Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) նախաձեռնությամբ՝ Armenian Code Academy կազմակերպության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

Նախաձեռնության նպատակն է զարգացնել մարզաբնակ շուրջ 1000 կանանց թվային գրագիտության կարողությունները վերջիններս հնարավորություն կունենան ծանոթանալ թվային սարքերի և ծրագրային ապահովման հիմունքներին, ինչպես նաև տեղեկատվական գրագիտության, թվային բովանդակության ստեղծման, թվային տեխնոլոգիաների ստեղծարար օգտագործման և մի շարք այլ հմտությունների։ 

Դասընթացին կարող են դիմել մարզաբնակ 16-63 տարեկան կանայք:

Ծրագրի տևողությունը 1 ամիս է՝ առավելագույնը շաբաթական 6-8 ժամ ծանրաբեռնվածությամբ: Դասընթացները կանցկացվեն առցանց վիդեո դասախոսությունների միջոցով՝ մասնակիցներին հնարավորություն տալով սովորել իրենց հարմար ժամանակահատվածում (ժամանակացույցի շրջանակում):

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/3B7ruoQUotmF1c4d7։

Ուսումնական գործընթացը կկազմակերպվի https://teschschool.am հարթակի միջոցով։ 

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար այցելել info@techschool.am կայք կամ զանգահարել 095 29-73-84 հեռախոսահամարով։