ՄՍԾ տարածքային կենտրոններում իրականացվում են աջակցող ցանցի տարածաշրջանային ֆորումներ
մայիսի 21, 2025
Միասնական սոցիալական ծառայության Երևանի և մարզային տարածքային կենտրոններում ապրիլ ամսվանից իրականացվում են աջակցող ցանցի տարածաշրջանային ֆորումներ՝ տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության ակտիվացման, սոցիալական դեպքի վարման շրջանակում ռեսուրսների ներգրավման և օգտագործման, սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման առաջարկների մշակման նպատակով։
Ֆորումներին մասնակցել են ՄՍԾ տարածքային կենտրոնների սպասարկման տարածքում գործող պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ֆիզիկական անձինք։
Քննարկվել են սոցիալական դեպքի վարման շրջանակում և համագործակցության ընթացքում հանդիպող, սոցիալական ծառայությունների ծածկույթի անհրաժեշտությանը վերաբերող ոլորտային մի շարք խնդիրներ։ Ներկայացվել են նաև համագործակցության հաջողված օրինակներ, դիտարկվել վերհանված խնդիրները, ներկայացվել առաջարկներ՝ համագործակցության և ծրագրերի լավարկման վերաբերյալ:
Ֆորումների ընթացքում քննարկվել են պետական ծրագրերին, Ծառայության գործառույթներին, ինչպես նաև սոցիալական դեպքի վարմանն առնչվող այլ հարցեր․ ֆորումին մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչները խոսել են իրենց կողմից իրականացվող ծրագրերի և տրամադրվող աջակցության տեսակների մասին։
ՄՍԾ տարածքային կենտրոններում նմանօրինակ ձևաչափով հանդիպումները կլինեն շարունակական՝ նոր ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, քարտեզագրման, համագործակցության ակտիվացման նպատակով։