Նորություններ

Մրցույթ՝ Արտաշատ համայնքում սոցիալական բնակելի շենքի վերակառուցման շինարարական աշխատանքների վերաբերյալ

նոյեմբերի 24, 2025

Հայտարարվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող ոչ առևտրային սոցիալական բնակելի շենքի վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով նախաորակավորման մրցույթ՝ հետաքրքրված շինարարական կազմակերպությունների ընտրության համար։ Գնահատման փուլն անցած ընկերությունները կհրավիրվեն մասնակցելու շենքի վերակառուցման աշխատանքների մրցութային հաջորդ փուլին։ 

Աշխատանքներն իրականացվում են «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Կաթոլիկ օգնության ծառայությունների» (CRS) հետ համագործակցությամբ իրականացվող Հայաստանում ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում այն նպատակ ունի նպաստել Հայաստանում տեղահանված անձանց, փախստականների, ինչպես նաև սոցիալապես ոչ ապահով տեղաբնակների համար կայուն և մատչելի բնակարաններում բնակվելու հնարավորությունների ընդլայնմանը։ 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

https://drive.google.com/drive/folders/1qvp6XjGHk1K9Wrcc5nud1_GNdDTVji11

Հայտերն ընդունվում են a.ter-vardanyan@caritas.am և   info@caritas.am էլեկտրոնային հասցեներով՝ պատճենն ուղարկելով zoran.rifelj@crs.org հասցեին։ 

Փաստաթղթերը կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային տարբերակով CD, DVD կամ USB կրիչներով՝ ՀՀ ք Երևան 0001, Չայկովսկու 34, բն. 23 հասցեով (կոնտակտային անձ՝ Անժելա Տեր-Վարդանյան) դրանք անհրաժեշտ է ներկայացնել մեկ անփոփոխելի և տպելի PDF ֆայլով‚ որի ծավալը չպետք է գերազանցի 10 ՄԲ-ը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 1, ժամը 12:00։

Թերի կամ ժամկետանց դիմումները չեն ուսումնասիրվի։