Նորություններ

Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող ոչ առևտրային սոցիալական բնակելի շենքի վերակառուցման շինարարական աշխատանքների համար

նոյեմբերի 05, 2025

Հայտարարվել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող ոչ առևտրային սոցիալական բնակելի շենքի վերակառուցման շինարարական աշխատանքների համար նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր՝ ընկերությունների ընտրության նպատակով։

Աշխատանքներն իրականացվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայկական Կարիտաս»-ի և «Կաթոլիկ օգնության ծառայությունների» (CRS) կողմից համատեղ իրականացվող Հայաստանում ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում․ այն նպատակ ունի ապահովել նպաստել Հայաստանում տեղահանված անձանց, փախստականների, ինչպես նաև սոցիալապես ոչ ապահով տեղաբնակների համար կայուն և մատչելի բնակարաններում բնակվելու հնարավորությունների ընդլայնմանը։

Նախաորակավորման մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://caritas.am/hy/reconstruction-works/

Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ դեկտեմբերի 1, ժամը՝ 12։00։