Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանը այցելել է ՄՍԾ Արարատի, Մասիսի, Արտաշատի և Վեդու տարածքային կենտրոններ

հունվարի 12, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի, Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանի, Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է Միասնական սոցիալական ծառայության Արարատի, Մասիսի, Արտաշատի և Վեդու տարածքային կենտրոններ։
Վերջիններս շրջել են կենտրոններում, հետևել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների, խորհրդատվության և աջակցությունների տրամադրման գործընթացին։
 
Կենտրոնների աշխատակիցների հետ զրույցում նախարար Թորոսյանը կարևորել է կենսաթոշակների և պետական նպաստների անկանխիկ ստանալու գործընթացի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքները, քաղաքացիների կայուն և երկարաժամկետ աշխատանքի ձեռքբերման, զբաղվածությանը խթանող ծրագրերի առավել ակտիվ հանրայնացումը։
Նախարարը հանձնարարել է աշխատակիցներին ամենօրյա ռեժիմով քաղաքացիներին տեղեկացնել կենսաթոշակների ու նպաստների վճարման տեսակն անկանխիկի փոխելու տարբերակները, ակտիվացնել ու զարգացնել գործատու-աշխատանք փնտրող կապը՝ նպաստելով նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանն ու աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։