Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել «ՍՕՍ- Մանկական Գյուղեր» կազմակերպության ներկայացուցիչների հետ

հոկտեմբերի 27, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդիպում է ունեցել «ՍՕՍ- Մանկական Գյուղեր» միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի նախագահ, կազմակերպության Հորդանանի ազգային տնօրեն Ռանա ԱլԶուբիի և «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի հետ։

 Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և արդյունքներին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Թորոսյանը ներկայացրել է ոլորտային գերակայություններն ու այդ ուղղությամբ նախատեսված աշխատանքները՝ ընդգծելով պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ փոխգործակցության դերը երեխայի լավագույն շահերի ապահովման գործում։

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» կազմակերպության ներկայացուցիչները խոսել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց գործունեության մասին և այս համատեքստում շեշտել ՀՀ հետ փորձի փոխանակման կարևորությունը։