Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաների կողմից կազմակերպված ամանորյա տոնական համերգին

դեկտեմբերի 23, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաների կողմից կազմակերպված ամանորյա տոնական համերգին։
 
Նախարարը ներկաներին շնորհավորել է գալիք ամանորյա տոների առթիվ՝ ցանկանալով վերջիններիս առողջություն ու նորանոր հաջողություններ։
 
Միջոցառմանը ներկա են եղել նաև Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Ճախրուկների» այլ բարեկամներ։