Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի գործունեության 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը

հոկտեմբերի 29, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի գործունեության 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը։
 
Միջոցառմանը ներկա են եղել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ գլխավոր գործադիր տնօրեն Լաննա Իդրիսսը, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ Հայաստանի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանը և այլ հյուրեր։
 
Իր ելույթի ընթացքում Նախարար Արսեն Թորոսյանն ընդգծել է «ՍՕՍ մանկական գյուղեր» կազմակերպության հետ համատեղ իրականացված ծրագրերի դերը՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացման գործում։ Նախարարը նշել է, որ տարիներ շարունակ հիմնադրամը եղել է նախարարության վստահելի գործընկերը՝ իր երեխայակենտրոն մոտեցմամբ և ոլորտում իրականացվող արդյունավետ գործունեությամբ։
 
Կարևորվել է նաև համատեղ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերը, որոնք նպաստել են երեխաների կյանքի որակի բարձրացմանը, ընտանիքների վերամիավորմանը և խնամատարության ինստիտուտի զարգացմանը։