Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Երջանկության ճանապարհ» հասարակական կազմակերպություն
դեկտեմբերի 05, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է «Երջանկության ճանապարհ» հասարակական կազմակերպություն, որն Արմավիրի մարզում խնամքի ծառայություններ է մատուցում մտավոր խնդիրներ ունեցող անձանց։
Կազմակերպության տնօրինության ուղեկցությամբ՝ նախարար Թորոսյանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել շահառուների առօրյայի կազմակերպման և զբաղվածության ապահովման հնարավորություններին։
«Երջանկության ճանապարհ» ՀԿ աշխատակիցները ներկայացրել են կազմակերպության գործունեությունն ու մտավոր խնդիրներ ունեցող անձանց մատուցվող ծառայությունների շրջանակը։ Զրույցի ընթացքում նախարար Թորոսյանն ընդգծել է պետության և հասարակական կազմակերպությունների սերտ համագործակցության կարևորությունը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ներառականության ապահովման և կայուն զբաղվածություն ունենալու հնարավորությունների ստեղծման գործում։
Քննարկվել են նաև պետություն - ՀԿ համագործակցության հնարավոր ուղղությունները, ծառայությունների որակի բարելավման և ընդլայնման հնարավոր քայլերը։