Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է պետության խնամքի ներքո գտնվող և «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում բուժում ստացող երեխային

մարտի 27, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի ուղեկցությամբ՝ այսօր այցելել է պետության խնամքի ներքո գտնվող և կենտրոնում բուժում ստացող երեխաներից մեկին։ Տեսակցությանը ներկա են եղել նաև ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և Առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը։
Կենտրոնի բուժանձնակազմը ներկայացրել է երեխայի բուժման ընթացքը՝ մանրամասներ հաղորդելով նրա առողջական վիճակի վերաբերյալ։
Այցի ավարտին նախարար Թորոսյանը երեխային մաղթել է շուտափույթ ապաքինում։