Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն և «Աստղավարդ» ՀԿ ցերեկային կենտրոն
ապրիլի 21, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր այցելել է Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն և ԱՍՀ նախարարության կողմից արտապատվիրակման միջոցով Վարդենիսում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող «Աստղավարդ» ՀԿ ցերեկային կենտրոն։
Նախարարը խորհրդակցություն է անցկացրել Վարդենիսի շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնի ղեկավար կազմի և աշխատակիցների հետ․ քննարկվել են խնամքի ծառայությունների որակի բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։
«Աստղավարդ» ՀԿ ցերեկային կենտրոնում Արսեն Թորոսյանը ծանոթացել է հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող սոցիալ-վերականգնողական ծառայություններին, իրականացվող ծրագրերին, քննարկել դրանց ընդլայնման հնարավորությունները։