Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին

նոյեմբերի 11, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ժողովրդագրության, գենդերային հավասարության և կանանց տնտեսական հզորացման ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ 

Նախարար Թորոսյանն ընդգծել է երկու երկրների միջև հաստատված բարեկամական հարաբերությունների և արդյունավետ երկխոսության կարևորությունը՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը երկկողմ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ։ Նախարարն անդրադարձել է նաև «Բելգրադի կանանց համաժողով – RISE 2025» միջազգային նախարարական համաժողովի արդյունքներին, ինչպես նաև Սերբիայի գործընկեր նախարարների հետ նախորդիվ ունեցած հանդիպումների ժամանակ քննարկված մի շարք հարցերի ընթացքին։

Դեսպան Ցվետկովիչն ընդգծել է ԱՍՀ նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության դերը և ընդգծել Սերբիայի պատրաստակամությունն այն զարգացնելու ուղղությամբ։ Դեսպանը ողջունել է Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությամբ պետության քաղաքականությունը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են նաև ոլորտային հուշագրի ստորագրման հնարավորության մասին և պայմանավորվել շարունակել քննարկումներն այս ուղղությամբ։