Նորություններ
Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուհին, փոխտնօրեն Օսկար Էքդալին եվ ծրագրերի ղեկավար Մարիա Մուրադյանին
փետրվարի 10, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիուհին, փոխտնօրեն Օսկար Էքդալին և ծրագրերի ղեկավար Մարիա Մուրադյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020–2025թթ․ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված համագործակցության ծրագրերը, ամփոփվել դրանց արդյունքները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել սննդի քարտերի ծրագրի ներդրմանը, փորձարկմանն ու ինստիտուցիոնալացմանը, որի շրջանակում աջակցություն է ստացել շուրջ 7000 տնային տնտեսություն (36,000 անհատ), այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանված անձինք։
Անդրադարձ է կատարվել նաև «Սոցիալական շտապօգնություն» համակարգի զարգացմանը, արագ արձագանքման իրավիճակներում սոցիալական աջակցության մեխանիզմների կատարելագործմանը և ընթացիկ աշխատանքներին։
Ընդգծվել է նաև համագործակցության հետագա խորացման կարևորությունը՝ նոր ծրագրերի իրականացման, ինչպես նաև միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղություններով։