Նորություններ

Նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանին

հոկտեմբերի 20, 2025

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները՝ որպես առաջնահերթություն ընդգծելով երեխաների լավագույն շահն ու ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը։

Անդրադարձ է կատարվել նաև երեխաների` խնամքի հաստատություններից ապաինստիտուցիոնալացման գործընթացին և ընտանիքների հետ վերամիավորմանն առնչվող մի շարք հարցերի։

Կարևորելով ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ երկուստեք պայմանավորվածություն  է ձեռքբերվել շարունակել պետության կողմից որդեգրած քաղաքականությունը՝ ընդլայնելով կառուցողական և շարունակական համագործակցությունը։