Նորություններ

Նախարար Նարեկ Մկրտչյանը հերթական այցն է ունեցել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ

փետրվարի 21, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հերթական այցն է ունեցել «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոն ՊՈԱԿ։
 
Նախարարը շրջայց է կատարել հաստատությունում, հետևել իրականացվող ընթացիկ աշխատանքներին։
 
Այցի ընթացքում քննարկվել են ավագ սերնդի ներկայացուցիչներին մատուցվող ծառայությունների գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։
 
Հանդիպման շրջանակում նախարարը զրույց է ունեցել հաստատությունում խնամք ստացող բնակիչների և աշխատակիցների հետ։