Նորություններ
Նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Չժեցզյան նահանգում գործող շուրջ 600 անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակ
ապրիլի 28, 2025
Չինաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Չժեցզյան նահանգում գործող հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված շուրջ 600 անկախ կյանքի կենտրոնների համակարգման կենտրոնական գրասենյակ։
Այստեղ մշակվում են կենտրոնների կառավարման ուղեցույցներ, շահառուներին փոխանցվում են անկախ կենցաղավարման և ձեռներեցության, աջակցող միջոցների օգտագործման հմտություններ, իրակացվում են խնամողների, վերականգնողաբանների և այլ մասնագետների վերապատրաստումներ։
Այցի ընթացքում ձեռք է բերվել այս ուղղությամբ համագործակցության պայմանավորվածություն։