Նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է «Օթևան» ՊՈԱԿ
փետրվարի 27, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր «Ակցիա սովի դեմ» հիմնադրամի hայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանի և «ՄԱԿ-ի Փախստականների գործակալության» հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Լիվ Ֆեիյենի հետ այցելել է «Օթևան» ՊՈԱԿ։
Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել իրականացված վերակառուցման և վերանորոգման աշխատանքներին։
«Ակցիա սովի դեմ» հիմնադրամի hայաստանյան մասնաճյուղի կողմից՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ֆինանսավորմամբ «Օթևան» ՊՈԱԿ-ին պատկանող շենքի առաջին հարկում վերակառուցվել և վերանորոգվել է 6 բնակարան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր սոցիալական կացարանով ապահովելու համար։ «Ակցիա սովի դեմ հիմնադրամ»-ի hայաստանյան մասնաճյուղի կողմից՝ «Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության վարչության» ֆինանսավորմամբ իրականացվել են կահավորման և վերելակի տեղադրման աշխատանքներ։