Նորություններ
Նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄըքԳիին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։
մայիսի 27, 2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄըքԳիին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը, իրացմանը և սոցիալական ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Նախարար Մկրտչյանը ներկայացրել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում այս պահին սահմանված առաջնահերթությունները, մանրամասնել իրականացված և ընթացիկ ոլորտային բարեփոխումների ընթացքը:
Վերջինս խոսել է նաև ճգնաժամային իրավիճակներում իրականացված և ընթացիկ ծրագրերի մասին՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, զբաղվածության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Հանդիպման շրջանակում կողմերն ընդգծել են համագործակցության շարունակականության կարևորությունը՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։