Նորություններ

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանում անցկացված «Դպրոցական ավագանու» նիստին

հունիսի 01, 2026
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանում անցկացված «Դպրոցական ավագանու» նիստին։
 
Միջոցառմանը մասնակցել են 9-րդ դասարանի 64 աշակերտներ, ովքեր մեկ օրով ստանձնել են Երևան քաղաքի ավագանու անդամների դերը և ներկայացրել զեկույցներ թմրամիջոցների օգտագործման և տարածման կանխարգելման, երեխաների ձայնը լսելի դարձնելու, աղբահանության, թափառող շների, ինչպես նաև շենքերի աղտոտվածության խնդիրների վերաբերյալ։
 
Տաթևիկ Ստեփանյանը շնորհավորել է մասնակիցներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ և ընդգծել նրանց հիմնարար իրավունքների՝ զարգանալու, կրթություն ստանալու, պաշտպանված ու սիրված լինելու կարևորությունը։
 
Հարցուպատասխանի ընթացքում նախարարի տեղակալը պատասխանել է երեխաներին հուզող հարցերին, քննարկել նրանց պատկերացմամբ Երևան քաղաքում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները։