Նորություններ

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» խորագրով մրցանակաբաշխությանը

հուլիսի 29, 2024

Կլիմայի փոփոխության նկատմամբ ներառական սկզբունքների ապահովման, գենդերազգայուն և գենդեր-արձագանքող մոտեցումների ձևավորման և իրազեկվածության բարձրացման նպատակով կազմակերպվել էր «Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում 2024» խորագրով մրցանակաբաշխությունը արարողությանը մասնակցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Միջոցառման նպատակն է կլիմայի փոփոխության մեղմմանն ու հարմարվողականությանն ուղղված գործողություններում և լուծումներում ներառել նաև կանանց ներուժն ու առաջնորդության կարողությունները։ Միաժամանակ, այն կարևոր հարթակ է պետություն-մասնավոր հատվածի փոխշահավետ համագործակցության, լավագույն փորձի փոխանակման համար։ 

Մրցանակաբաշխությանը մասնակցել են շահագրգիռ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, պատվավոր հյուրեր։

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ կլիմայի փոփոխության հետ կապված հիմնախնդիրները, պետության կողմից դրանց արձագանքելու ռազմավարական մոտեցումներն առաջին անգամ են արտացոլվել Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման ռազմավարական ծրագրում։ Կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության քաղաքականությունների մշակման կարևոր պահանաջներից է կանանց և տղամարդկանց ներուժի համաչափ կիրառումը, ինչպես նաև գենդերակենտրոն կարողությունների ձևավորումը։ Կլիմայի փոփոխության դեմ պայքարում գործողություններ ձեռնարկելիս անհրաժեշտ է խթանել և հաշվի առնել գենդերային հավասարության, կանանց հնարավորությունների ընդլայնման և մասնակցության, միջսերնդային արդարության սկզբունքները։

Մրցանակաբաշխության ութ անվանակարգում ընդգրկված մասնակիցները միջոցառման ընթացքում ներկայացրել են իրենց իրագործած ծրագրերն ու հաջողված պատմությունները՝ լավագույններն արժանացել են մրցանակների։