Նորություններ

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի ամփոփիչ նիստին

ապրիլի 17, 2026

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի ամփոփիչ նիստին։ 

Իր ելույթում Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ․ ռազմավարության մշակման աշխատանքներում ԵԽ-ի կողմից տրամադրված փորձագիտական աջակցության, ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց ռեաբիլիտացման ծրագրի իրականացման, ոլորտի մասնագետների համար իրականացված վերապատրաստումների, «երեխաների պաշտպանություն սեռական շահագործումից և սեռական բռնությունից» HELP առցանց դասընթացի իրականացման կարևորությունը։

Շեշտվել է նաև ԵԽ փորձագիտական աջակցության դերը՝ անապահովության գնահատման նոր համակարգի, ինչպես նաև բնակարանային ապահովման ծրագրի մշակման աշխատանքներում։ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրել է նաև Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027-2030 թթ. Գործողությունների ծրագրի մշակման շրջանակում հնարավոր համագործակցության ուղղությունները՝ ելնելով ոլորտային կարիքներից և առաջնահերթություններից։