Նորություններ

Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է «Հոգեկան առողջության խթանումը, որպես միջգերատեսչական գերակայութուն» թեմայով պանելային քննարկմանը

մայիսի 09, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանում կազմակերպված «Հոգեկան առողջության խթանումը, որպես միջգերատեսչական գերակայութուն» թեմայով պանելային քննարկմանը։
 
Քննարկմանը ներկա են եղել նաև ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Բրիտանական հոգեթերապիայի ասոցիացիայի բաժնի ղեկավար Անժելա Շենգհի Միաոն, Երևանի քաղաքապետարանի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Գևորգ Ղարիբյանը։
 
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն իր ելույթում ընդգծել է, որ հոգեկան առողջությունը հանրային առողջության կարևոր բաղադրիչներից է և պետության առաջնահերթություններից մեկը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ոլորտում իրականացվող ծրագրերը միտված են ծառայությունների հասանելիության բարձրացմանը, հանրային իրազեկվածության մեծացմանը և հոգեկան առողջության նկատմամբ խտրական վերաբերմունքի նվազեցմանը։
 
Քննարկման բանախոսներն անդրադարձել են հոգեկան առողջության ոլորտում առկա մարտահրավերներին, կանխարգելման, վաղ արձագանքման և աջակցության մեխանիզմներին, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության կարևորությանը։
 
Ներկայացվել է նաև միջազգային փորձը, ոլորտի զարգացմանն ուղղված հնարավոր ուղղությունները․ կարևորվել է համայնքային ծառայությունների զարգացումը և մասնագիտական ներուժի շարունակական հզորացումը: