Նորություններ
Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄԿ գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ
հունիսի 21, 2025
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսի հետ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20–ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիա» գործընթացին միանալու շրջանակում։
Նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ ՀՀ-ի այս անդամակցությունը ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու աշխատանքի ոլորտում արդար, ներառական և արժանապատիվ պայմանների ձևավորմանը՝ միջազգային գործընկերների հետ համատեղ։
Նախարարը և ԱՄԿ տարածաշրջանային տնօրենը քննարկել են նաև համագործակցության խորացման հնարավոր ուղղություններ, այդ թվում՝
Կողմերը պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը և իրականացնել համատեղ գործողություններ՝ ԱՄԿ-ի հետ համագործակցության օրակարգն ընդլայնելու նպատակով։