Նորություններ

Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Մարալիկի սոցիալական բնակարաններ

հունվարի 14, 2026
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի ուղեկցությամբ այցելել է «Օթևան» ՊՈԱԿ-ի Մարալիկի սոցիալական բնակարաններ։
Նախարարը շրջել է տարածքում, ծանոթացել շինությունների տեխնիկական վիճակին և բնակարանային պայմաններին, ինչպես նաև շփվել սոցիալական բնակարանների բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացված հարցերը։
 
Նախարար Թորոսյանը նշել է, որ սոցիալական բնակարանային ֆոնդի զարգացումն ու արդիականացումը նախարարության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ իրականացվում են շարունակական քայլեր՝ միտված խոցելի խմբերի բնակարանային պայմանների բարելավմանը և արժանապատիվ կենսապայմանների ապահովմանը։