Նորություններ

Սիսիանում ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրի մանրամասները

օգոստոսի 01, 2024
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի հանրային իրազեկման աշխատանքների շրջանակում՝ հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են հանդիպումները քաղաքացիների հետ։
 
Սիսիան քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարագյոզյանը ներկայացրել է մի շարք մանրամասներ՝ ծրագրից օգտվելու պայմանների, աջակցության չափերի, դիմումներ ներկայացնելու ընթացակարգի և այլնի վերաբերյալ։
 
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը։