Սոցիալական աշխատողի օրվա առթիվ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի մի շարք մասնագետներ պարգևատրվել են շնորհակալագրերով
նոյեմբերի 04, 2025
Սոցիալական աշխատողի օրվա առթիվ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի մի շարք մասնագետներ պարգևատրվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի շնորհակալագրերով։
Մասնագետներին շնորհակալագրերը հանձնվել են աշխատանքային պարտականությունները բարեխիղճ և պատասխանատվությամբ կատարելու, ինչպես նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի զարգացման գործում նշանակալի ներդրում ունենալու համար։
Նախարար Թորոսյանը շնորհավորել է սոցիալական աշխատողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ բարձր գնահատելով նրանց նվիրվածությունն ու ամենօրյա հետևողական աշխատանքը։
Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ ընտանիքների տնտեսական զորեղացման, սոցիալական արդարության ամրապնդման և համայնքների հզորացման գործում անհրաժեշտ ջանքերի ներդնման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։