Տեղի է ունեցել «Ինչպես լուսաբանել մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը». դասընթաց լրագրողների և լրատվության պատասխանատուների համար
սեպտեմբերի 20, 2024
Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի հանրային իրազեկումների շրջանակում՝ ՀՀ աշխատաքի և սոցիալական հարցերի նախարարության և Դիմոքրասի Ինթերնեյշնլ կազմակերպության համագործակցությամբ կայացել է «Ինչպես լուսաբանել մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը» թեմայով դասընթաց՝ լրագրողների և պետական կառույցների հաղորդակցության մասնագետների համար։
Մեկօրյա դասընթացի շրջանակում մասնակիցները ծանոթացել են Հայաստանում 2023-2024 թթ-ին մարդկանց թրաֆիքինգի վիճակագրությանն ու իրավիճակին, լրագրողական էթիկայի նորմերին և թրաֆիքինգի զոհի հետ հարցազրույց անցկացնելու նրբություններին, տեղեկատվության ու հաղորդակցության տեխնոլոգիաներին, թրաֆիքինգի զոհերի ուղղորդման և աջակցման մեխանիզմներին, ինչպես նաև ոլորտը կարգավորող միջազգային և ազգային օրենսդրությանը։
Դասընթացը վարել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը, Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիայի նախագահ Արզուման Հարությունյանը և այլ փորձագետներ։
Դասընթացը՝ որպես մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի հանրային իրազեկում, անցկացվել է «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում` Դիմոքրասի Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից։