Նորություններ

Տոներին ընդառաջ՝ նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն

դեկտեմբերի 27, 2023
Տոներին ընդառաջ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Երևանի Աջափնյակ համայնքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն։
 
Հաստատության տնօրեն Աննա Սարգսյանի ուղեկցությամբ՝ նախարարը շրջել է կենտրոնում, ծանոթացել երեխաներին տրամադրվող ծառայություններին ու իրականացված աշխատանքների շրջանակին։
 
Նարեկ Մկրտչյանը ներկա է եղել հաստատության սաների պատրաստած ամանորյա միջոցառմանը, զրուցել նրանց հետ՝ տոնական ակնկալիքների և սպասումների մասին, ապա հանձնել ամանորյա նվերները։ Կենտրոնի տարբեր խմբակներում ներգրավված երեխաները նախարարին ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները։
 
Նախարար Մկրտչյանը շնորհավորել է երեխաներին առաջիկա տոների կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և երազանքների իրականացում։