Նորություններ

Ցերեկային խնամքի ծառայություններից օգտվում է ավելի քան 3500 երեխա

փետրվարի 27, 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրել երեխաներին՝ գնահատված անհատական սոցիալական կարիքներին համապատասխան։ Այս նպատակով 2024 թ․ համար պետական բյուջեից նախատեսվել է ավելի քան 650 մլն դրամ՝ 4500 երեխայի համար։
 
Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում հայտարարվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց մասնակցած և հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների միջոցով կմատուցվեն անհրաժեշտ ծառայությունները։ Նախարարության կողմից սահմանված չափորոշիչներին համապատասխանող կազմակերպություններն ընթացիկ տարում պետության ֆինանսավորմամբ անհրաժեշտ ծառայություններ կմատուցեն հանրապետության մարզերում և Երևան քաղաքում։
 
Ծրագրի շրջանակում այս պահին ապահովվում է ավելի քան 3500 երեխայի ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով։
 
Այժմ ծառայությունները տրամադրվում են հետևյալ կազմակերպությունների միջոցով՝
 
․  «Ձեզ համար» (Արարատի մարզ, հեռ․՝ 091 68 20 21),
․ «Երեխաների աջակցության հիմնադրամ» (Կոտայքի մարզ, հեռ․՝ 093 89 42 76),
․ «ՍՕՍ-մանկական գյուղեր» (Երևան, Կոտայքի և Տավուշի մարզեր, հեռ․՝ 060 53 33 88),
․ «Վորլդ Վիժն Հայաստան» (Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Արագածոտնի, Տավուշի մարզեր, հեռ․՝ 060 49 10 10),
․ «Լիարժեք կյանք» (Լոռու մարզ, հեռ․՝ 093 58 58 44),
․ «Մանկական զարգացման հիմնադրամ» (Վայոց ձորի մարզ, հեռ․՝ 096 00 41 46),
․ «Հայկական Կարիտաս» (Արարատի մարզ, հեռ․՝ 077 78 86 18),
․ «Գործընկերություն և ուսուցում» (Սյունիքի մարզ, հեռ․՝ 094 20 18 17),
․ «Ընտանիք և համայնք» (Շիրակի և Արմավիրի մարզեր, հեռ․՝ 093 63 19 70),
․ «Խաչմերուկ» (Շիրակի մարզ, հեռ․՝ 091 88 57 22),
․ «Առաքելություն Հայաստան» (Երևան, Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, հեռ․՝ 093 37 84 11),
․  «Արմավիրի զարգացման կենտրոն» (Արմավիրի մարզ, հեռ․՝ 094 50 20 39),
․  «Երեխաների պաշտպանության կենտրոն» (Տավուշի մարզ, հեռ․՝ 094 37 90 99)։
 
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ անհրաժեշտ ծառայություններ տրամադրող կազմակերպություն։