Նորություններ
Փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի աջակցության ծրագրից օգտված զոհված զինծառայողների ծնողները կկարողանան մինչև 3 տարեկան երեխայի խնամքը կազմակերպել պետության աջակցությամբ
դեկտեմբերի 21, 2023
Զոհված զինծառայողների այն ծնողները, ովքեր օգտվել են փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի համար նախատեսված աջակցության ծրագրից, կկարողանան մինչև 3 տարեկան երեխայի խնամքը կազմակերպել պետության աջակցությամբ՝ դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության միջոցով։
Ըստ այդմ, աջակցությունը շահառուին կվճարվի պայմանագրով սահմանված ամսական վարձատրության չափով, բայց ոչ ավելի, քան 104,000 դրամ։
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և կնքել համապատասխան պայմանագիր, որից հետո շահառուն երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով կկնքի ծառայությունների մատուցման պայմանագիր դայակի կամ նախադպրոցական հաստատության հետ։
Նշենք, որ մինչ այժմ դոնորական ձվաբջջի համար փոխհատուցում է հատկացվել 156 շահառուի․ նրանցից 17-ն օգտվել է նաև փոխնակ մոր ծառայություններից։