Հասցե՝ ք. Երևան
Հասարակական կազմակերպություն՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
Թեժ գծի հեռախոսահամար՝ 099 88 78 08
Ապաստարանի ծառայություններ՝ ընտանեկան եվ կենցաղային բռնության ենթարկված անձանց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ապաստարանի ծառայություններ է մատուցում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց։ Միջոցառման շրջանակում իրականացվում է օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցում ՀՀ տարածքում և Երևան քաղաքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։
Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
Ապաստարանը մատուցում է հետևյալ ծառայությունները
- շահառուներին անհատույց տրամադրում է ապահով բնակելի տարածք,
- սոցիալական աջակցություն
- հոգեբանական աջակցություն
- իրավաբանական օգնություն
- բժշկական օգնություն
- սնունդ և հագուստ, իսկ երեխաներին` նաև դասապատրաստման համար անհրաժեշտ կահավորմամբ և պիտույքներով։
Ապաստարանի ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել «Կանանց աջակցման կենտրոն» կազմակերպության թեժ գիծ հեռախոսահամարին։
Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայություններ մատուցող կառույց
Հասցե՝ ք. Երևան
Հասարակական կազմակերպություն՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
Թեժ գծի հեռախոսահամար՝ 099 88 78 08