Շուրջօրյա խնամքի ծառայություններ Լոռու մարզում՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց

Լոռու մարզում շուրջօրյա խնամքի ծառայությունների շրջանակում տրամադրվում է կացարան, խնամք, առաջնային բժշկական օգնություն և սպասարկում, սոցիալ-հոգեբանական օգնություն, ինչպես նաև իրավական խորհրդատվություն։ Տարեցներն ապահովվում են սննդով, հագուստով, կենցաղային և անձնական հիգիենայի պարագաներով։ Առօրյան հետաքրքիր դարձնելու համար նաև կազմակերպվում են բազմատեսակ մշակութային միջոցառումներ:
Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։ Ծառայություններից օգտվելու համար կարող են դիմել տարեց և հաշմանդամություն ունեցող անձինք։
Ծրագրից օգտվելու համար շահառուն պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։