Շուրջօրյա խնամքի ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց

Screenshot 2026 03 26 174110 Շուրջ

Հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող շուրջօրյա խնամքի ծառայությունների հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող, այդ թվում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց (այսուհետ` շահառու) կացարանով ապահովումը և շուրջօրյա խնամքի ու սոցիալական վերականգնման ծառայությունների տրամադրման միջոցով՝ նրանց սոցիալական ներառումը հասարակություն: Ծրագիրն իրականացվում է դրամաշնորհի տրամադրման մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից, որն անհրաժեշտ աշխատանքներն իրականացնում է շահառու կարիքների գնահատման արդյունքում ձևավորված անհատական սոցիալ-վերականգնողական ծրագրին համապատասխան։

Ծառայություններից կարող են օգտվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանի և խնամքի ու  այլ սոցիալական ծառայությունների կարիք ունեցող 18 տարին լրացած` հաշմանդամություն ունեցող այն անձինք, որոնց ինքնասպասարկման ունակությունները և սոցիալական հմտություններն ու կարողությունները հիմնականում պահպանված են և նրանք կարող են ինքնուրույն ապրել, կենցաղավարել, սակայն կամ` չունեն կացարան ու ընտանիք, կամ՝ ընտանիքը հրաժարվել է նրանց խնամքից: Շուրջօրյա խնամքի ծառայությունները  տրամադրվում են առավելագույնս ընտանեկանին մոտ պայմաններում` փոքր խմբային տներում:

Ծառայություններից օգտվելու նպատակով՝ շահառուն պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ Անհրաժեշտ է ներկայացնել՝ դիմում, անձնագիր, ՀԾՀ, զինգրքույկ, բժշկական քարտ, հատուկ տիպի խնամքի դեպքում՝ քաղվածք հիվանդության պատմությունից կամ բժշկական քարտից։