Սոցիալ-հոգեբանական ծառայություններ՝ մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձանց

Screenshot 2026 03 27 100815

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը օրենսդրությամբ սահմանված ծառայություններ է մատուցում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց, որոնք ներառում են՝

  • կացարանի տրամադրում,
  • բնաիրային օգնություն,
  • անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում,
  • բժշկական օգնություն և սպասարկում,
  • հոգեբանական օգնություն,
  • խորհրդատվական օգնություն,
  • իրավաբանական օգնություն,
  • խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում,
  • թարգմանչական ծառայությունների մատուցում,
  • հիմնական կրթության ապահովում,
  • միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովում,
  • աշխատանքի տեղավորմանն աջակցում,
  • անվտանգ վերադարձի կազմակերպում։

Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ տրամադրող կառույց

Կապ

Հասցե՝ ՀՀ տարածք
Հասարակական կազմակերպություն՝ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
Թեժ գծի հեռախոսահամար՝ 077 99 12 80