Ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններ՝ հաշմանդամություն ունեցող անձանց

Հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային կենտրոնում տրամադրվող սոցիալ-վերականգնողական ծառայությունների հիմնական նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, նրանց սոցիալական ներառումը հասարակություն,ապահովել ծառայությունների մատուցումը ցերեկային կենտրոնում՝ ներառման սկզբունքով, կանխարգելել հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:
Միջոցառման շրջանակում ցերեկային կենտրոնում սոցիալ-վերականգնողական ծառայություններ են մատուցվում հաշմանդամություն ունեցող, այդ թվում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
Ծրագրին կարող են դիմել հաշմանդամություն ունեցող անձինք: Սոցիալական ներառման սկզբունքն ապահովելու նպատակով՝ կենտրոնում ծառայություններ կարող են ստանալ նաև հաշմանդամություն չունեցող անձինք: Ծառայություններից օգտվելու նպատակով՝ շահառուն պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ:
Անհրաժեշտ է ներկայացնել՝ դիմում, անձնագիր, ՀԾՀ, զինգրքույկ, բժշկական քարտ, հատուկ տիպի խնամքի դեպքում՝ քաղվածք հիվանդության պատմությունից կամ բժշկական քարտից։